Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կառավարության ծրագիրը հիմնականում պետք է ապահովի այն քաղաքական բարեփոխումների հետևանքով առաջացած պահանջները, որոնց իր խոսքում անդրադարձել է ՀՀ նախագահը. այսօր, լրագրողների հետ զրուցելով կառավարության նոր ծրագրի մասին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը: «Քաղաքական, նաև տնտեսության բնագավառում իրականացվող փոփոխությունները պահանջում են ավելի կոշտ քաղաքական մոտեցումներ և տնտեսական բարեփոխումներ, որոնք իր առջև դրել է նոր կառավարությունը` Կարեն Կարապետյանի ղեկավարությամբ»,- նշեց նա:
ՀՀԿ-ականի խոսքով՝ ծրագիրը քննարկվել և հավանության է արժանացել ԱԺ-ում: Անդրադառնալով 2017 թ. պետբյուջեին` Մելիքյանը նշեց, որ բյուջետային եկամուտների և ծախսերի մասում նախատեսվում է փոփոխություն` դրական առումով, այն պետք է իրականացվի եկամտային մասի ապահովմամբ, հիմնականում կոշտ տնտեսական քաղաքականություն իրականացնելու ձևաչափով:
Պատգամավորը կարևորեց նախագահի բարձրացրած խնդիրները՝ կարմիր գծերի, արագաչափերի, տեսանկարահանող սարքերի հետ կապված, գազի սակագնի իջեցման հետ կապված հայտարարությունները` հավելելով, որ կլինի նաև էլեկտրաէներգիայի սակագների իջեցում, իսկ այդ ամենը դրական ազդեցություն կունենա` ժողովրդի սոցիալական վիճակի բարելավման առումով:
Անդրադառնալով պետական պարտքին` Մելիքյանը նշեց, որ պետական պարտքի սպասարկումը դեռևս մտահոգություններ չի առաջացնում: «Մենք հնարավորություն ունենք ավելի լրջորեն մտածելու պետական պարտքի սպասարկման մակարդակը բարձրացնելու և չափաքանակը հնարավորինս նվազեցնելու մասին: Պարտքի նվազեցման վրա լուրջ ազդեցություն կարող է ունենալ հատկապես ներդրումային ակտիվ քաղաքականությունը, որին միտված է նաև տնտեսական այն քաղաքականությունը, որը վարում է նոր կառավարությունը»,- ասաց պատգամավորը: