Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ՀՀԿ-ական պատգամավոր, իրավաբան Հովհաննես Սահակյանը Yerkir.am-ի հետ զրույցում, անդրադառնալով Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարված մահափորձին, նշեց. «Կարծում եմ` այս դեպքը, որը տեղի է ունեցել, քննության ենթակա արարք է: Իրավապահ մարմինները շատ արագ կբացահայտեն միջադեպը»:
Երբ Հովհաննես Սահակյանին հարցրինք` գուցե Սուրիկ Խաչատրյանի դեմ կատարվածը բեմադրված շոո՞ւ է, պատասխանեց. «Ես իրավաբան եմ և դա ինձ թույլ չի տալիս վերջնական որևէ տեսակետ արտահայտել, քանի որ կան տարբեր փորձաքննություններ, փորձագետներ`սկսած ընթացքի ժամանակ կրակելուց, վերջացրած զենքով, որով կրակվել է: Փորձագետնները պետք է աշխատեն և հասկանան` ինչ է կատարվել: Նրանք կտան դրա գնահատականը»:
Դիտարկմանը, թե հրաշքի է նման այն երևույթը, որ այդպիսի կրակահերթերի ենթարկված մեքենայում գտնվողներից որևէ մեկը չի տուժել, Սահակյանը պատասխանեց. «Ես գնահատում եմ Ձեր լավ տեսողությունը, բայց ես անկեղծորեն չեմ կարող ասել: Ես էլ տեսել եմ բազմաթիվ նկարներ համացանցում, բայց դա բավարար չէ, որ ես կարողանամ եզրակացություն անել: Եթե ես տեսակետ հայտնեմ, այն ավելի վերջնական տեսք կունենա»:
Մեր այն դիտարկմանը, թե Սուրիկ Խաչատրյանի հետ կատարվածը միգուցե դատաստան է, պատգամավորը պատասխանեց. «Դա արդեն այլ դաշտի է վերաբերում, չէի ցանկանա այդ առնչությամբ որևէ տեսակետ հայտնել: Ես չգիտեմ, չեմ էլ զրուցել Սուրիկ Խաչատրյանի հետ, չգիտեմ դատաստանի առիթ կա, թե` չկա: Դուք հանիրավի մեղադրում եք այն մարդկանց, ովքեր պոտենցիալ կարող են դատաստան ունենալ: Ես չէի ուզենա այս թեման շարունակել, քրեական փորձաքննությունն ամեն ինչ կպարզի»:
Անդրադառնալով նրան, որ պատգամավորներն արդեն կատակում են, թե Զարուհի Փոստանջյանն է այս ամենի հետեւում կանգնած, պատգամավորը կատակով արձագանքեց. «Հարկավոր է պարզել` Զարուհի Փոստանջյանն արդյոք կարողանո՞ւմ է կրակել, թե՞ ոչ»: