|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
Տարածքային կառավարման ոլորտը կարգավորող հանձնաժողովում այսօր քննարկվում էր 2017թ. բյուջեի նախագիծը: ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը հարցրեց համայնքային ֆինանսավորման ծրագրերի մասին: Տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը նշեց, որ, իհարկե, կան համայնքային ֆինանսավորման ծրագրեր:
Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունը ֆիքսել է մի գաղափար, որը կոչվում է տարածքային ֆինանսավորման կառույց, որի միջոցներն ուղղվելու են տարածքային զարգացման այս կամ այն գործառույթը իրականացնելուն: Ինչ վերաբերում է խոշորացված համայնքներին, ապան Լոքյանի խոսքով, խոշորացված 18 համայնքների զարգացմանն ուղղվելու է 12 մլն դոլարի ներարկում օտարերկրյա դոնոր կազմակերպությունների կողմից, իսկ պետությունը կհամաֆինանսավորի այդ ծրագրերը: