Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կինոյի եւ թատրոնի սիրված դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Էվելինա Շահիրյանը տոնում է ծննդյան 75-րդ հոբելյանը: Նոյեմբերի 3-ին Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան պետական դրամատիկական թատրոնում յուրատիպ հանդիպում կկազմակերպվի սիրված դերասանուհու արվեստի երկրպագուների եւ գործընկերների համար: Հանդիպման առիթը հոբելյանական է, իսկ վայրը պատահական չի ընտրված. 1969 թվականից սկսած Էվելինա Շահիրյանը հավատարմորեն ծառայել եւ իր գործունեությունը ծավալել է հենց այս թատրոնում:
Հոբելյանական միջոցառումը լավ առիթ կընձեռի բեմից եւս մեկ անգամ հետադարձ հայացք գցելու, հիշելու եւ վերհիշելու փաստեր ու ակնթարթներ դերասանուհու գործունեության վերաբերյալ, որոնք ջերմ են եւ սիրելի, հին եւ նոր միաժամանակ:
Միջոցառման ընթացքում համերգային կատարումներով ելույթ կունենան Ֆորշը, Հայկոն, Էմմա Պետրոսյանը, Արսեն Սաֆարյանը եւ այլ երգիչներ: Հոբելյանական միջոցառումը կվարեն էվելինա Շահիրյանի դուստրն ու թոռը` դերասանուհի Նաիրա Շահիրյանը եւ հաղորդավար Արման Մարգարյանը:
Բեմում միասին կլինեն հոբելյար դերասանուհու բոլոր թոռներն եւ ծոռը:
Էվելինա Շահիրյանը մարմնավորել է ավելի քան 60 սիրված դերեր ներկայացումներում, հեռուստաթատրոնում, ռադիոթատրոնում խաղացել է շուրջ 150 պիեսներում, նկարահանվել տասնյակ ֆիլմերում` այդ թվում «Կտոր մը երկինք», «Կարինե», «Մորգանի խնամին», «Սպանված աղավնի», «Արտիստը», «Խաչագողի հիշատակարանը» եւ այլն:
Էվելինա Շահիրյանը 2003 թ-ին արժանացել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչման, «Արտավազդ» մրցանակակիր է, «Մովսես Խորենացի», «Հակոբ Մեղապարտ», ՀՀ ԱԺ եւ Մշակույթի նախարարության ոսկե մեդալակիր: