կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-03-26 10:14
Հասարակություն

Գագիկ Հարությունյանը հոբելյանը նշել է ''Ֆլորենցիա''-ում

Գագիկ Հարությունյանը հոբելյանը նշել է ''Ֆլորենցիա''-ում

Ըստ «Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրների` շաբաթ օրը Երեւանի նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանին պատկանող «Ֆլորենցիա» ռեստորանում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը նշել է իր ծննդյան 65-րդ տարեդարձը:

 

Նույն աղբյուրների հաղորդմամբ`Հարությունյանի տարեդարձին ներկա են եղել անձամբ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը, մի քանի նախարարներ եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: Իսկ Ս. Սարգսյանը թեեւ անձամբ ներկա է եղել «Ֆլորենցիայում» կայացած խնջույքին, գրում է թերթը, այնուամենայնիվ, նաեւ պաշտոնական շնորհավորական ուղերձ է հղել Գ. Հարությունյանին:

 

Ի դեպ, նշում է «Ժողովուրդը», ըստ Սահմանադրության 76-րդ հոդվածի` Սահմանադրական դատարանի անդամները պաշտոնավարում են մինչեւ 65 տարին լրանալը: Ու թերեւս Հարությունյանի նկատմամբ ցուցաբերված աննախադեպ ջերմության պատճառը հենց դա է: