կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-06 03:50
Առանց Կատեգորիա

Թագուհու ադամանդե հոբելյանը

Թագուհու ադամանդե հոբելյանը
Անգլիայի թագուհին հաջորդ տարվա հունիսի 3-ին կնշի իր թագավորության 60-ամյակը: Ադամանդե հոբելյանի կապակցությամբ երկրում 4 հանգստյան օր կլինի:

Եղիսաբեթ Երկրորդն այդ օրը պատրաստվում է ղեկավարել 1000 նավից բաղկացած նավատորմը, որը նավարկելու է Թեմզա գետով:

Ակնկալվում է, որ միլիոնավոր մարդիկ կհավաքվեն Թեմզայի ափերին` ականատես լինելու այդ հանդիսավոր արարողությանը:
 
Իսկ մինչ այդ թագուհին պետք է ներկա գտնվի իր թոռան՝ արքայազն Ուիլիամի հարսանիքին, որը տեղի կունենա ապրիլի 29-ին: