|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Ամսագրի վերջին խմբագրի` Վարուժան Այվազյանի մահից հետո մտահոգություններ կային` արժե՞ նորից թողարկել «Գարուն» ամսագիրը, թե՞ ոչ: Անանյան ընտանիքի սրտացավության և հետևողականության շնորհիվ որոշվեց , որ «Գարուն» ամսագիրը պետք է հրատարակվի. լրագրողներին այսօր հայտնեց «Գարուն» ամսագրի գլխավոր խմբագիր, բանաստեղծ Աշոտ Գաբրիելյանը:
«Նոր «Գարուն»-ը փորձելու է պահպանել ավանդույթները, նոր մոտեցումներին ընդառաջ գնալ ու մատուցել ժամանակակից ամսագիր: Կպահպանվի նաև թարգմանական ավանդույթները: «Գարուն»-ի էջերում փորձելու ենք ամփոփել ողջ գրական դաշտը: Ամեն համարի համար ունենալու ենք հստակ հարցադրում: Փորձելու ենք քննադատության միջոցով վերհանել խնդիրներ»,- ամսագրի կատարելիք աշխատանքները և հեռանկարները ներկայացրեց Գաբրիելյանը:
Նա հայտնեց, որ ամսագիրը կարելի է ձեռք բերել կրպակներից, գինը կլինի 1000 դրամ:
«Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանն էլ ասաց, որ ամսի 4- ին կլինի «Գարուն»-ի շնորհանդեսը, իսկ մինչև տարեվերջ լույս կտեսնի 4 համար: «Առաջին համարը նվիրված է Անկախության 25-ամյակին: Մյուս համարներում շեշտն ավելի շատ կդնենք հրապարակախոսությունների վրա: Մեր ցանկությունն այն է, որ տասնամյակներ անց, երբ «Գարուն» ընթերցեն, նույն զգացողություններն ունենան»,- հավելեց նա: