կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-11-15 10:28
Քաղաքական

Կրճատումները կշարունակվեն. «Հրապարակ»

Կրճատումները կշարունակվեն. «Հրապարակ»

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ կառավարությունում վերջին շտրիխներն են անում կառուցվածքային փոփոխությունների հետ կապված։

«Արդեն համադրել են նախարարությունների կառուցվածքները, նայել՝ կան արդյոք կրկնվող մարմիններ, տեսչություններ, անկարևոր կառույցներ, որոնց գործառույթը կարող են փոխանցել այլ մարմնի։ Արդյունքում կրճատումներ կլինեն, կլուծարվեն, կմիավորվեն առանձին մարմիններ։ Խոսքը թե նախարարությունների, թե առանձնացված կամ կից ստորաբաժանումների մասին է։

Կրճատումների նախնական տարբերակն արդեն ուղարկվել է նախարարություններ։ Մինչև նոյեմբերի վերջ փաստաթուղթը վերջնական տեսքի կբերեն, և նախարարությունների կայքերում կտեղադրվի նոր կառուցվածքը։ Այս փոփոխությունների արդյունքում շատերը կկորցնեն իրենց աշխատանքը կամ կհայտնվեն նոր կառույցում՝ նոր ղեկավարի ենթակայությամբ»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։