Փոխարժեքներ
02 04 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 391.1 |
EUR | ⚊ | € 422.27 |
RUB | ⚊ | ₽ 4.6104 |
GBP | ⚊ | £ 504.83 |
GEL | ⚊ | ₾ 141.45 |
Կառավարության վաղվա նիստի օրակարգում ֆինանսների նախարարությունը ներառել է որոշում, որը բխում է վարչապետի հանձնարարականից՝ կրճատել ՊՈԱԿ-ները:
Այսպես` կլուծարվի ՀՀ ֆինանսների նախարարության «Գնագոյացման վերլուծական ինֆորմացիոն կենտրոն» ՊՈԱԿ-ը, կստեղծվի ֆինանսների նախարարության աշխատակազմի գների ուսումնասիրության և վերլուծության գործակալություն: Արդյունքում, պետական կառավարման մարմնին վերապահված գործառույթը կիրականացվի 15 հաստիքային միավորի հաշվին՝ 36-ի փոխարեն: ՊՈԱԿ-ի լուծարման արդյունքում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կնվազեն մոտ 50 մլն ՀՀ դրամով:
Կլուծարվի նաև «Էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերությունը: Հիմնավորման համաձայն, Էկոնոմիկա հանդես» ի հիմնական գործառույթը առցանց տարբերակով /armef.com կայքի միջոցով/ տնտեսական, գիտական և վերլուծական հրապարակումներ թողարկելն է:
Կայքը ներկայացնում է ՀՀ կառավարության՝ տնտեսությանն առնչվող որոշումները, օրենսդրական նախաձեռնությունները, հաստատած ծրագրերը, ռազմավարությունները, մեկնաբանում է դրանց բովանդակությունը, ինչպես նաև կայքը հանրությանը տրամադրում է տեղեկատվություն միջազգային կառույցների վերլուծությունների, համաշխարհային տնտեսության վերաբերյալ և մեկնաբանում միջազգային հեղինակավոր կազմակերպությունների վարկանիշային վերլուծությունները:
«Էկոնոմիկա հանդես» ՓԲԸ-ն գործառույթները իրականացնում է 12 հաստիքային միավորների միջոցով: «էկոնոմիկա հանդես» փակ բաժնետիրական ընկերության լուծարման արդյունքում` վերջինիս կողմից իրականացվող գործառույթները կիրականացվեն ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի միջոցով