կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-30 10:00
Հասարակություն

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր

Ռուբեն Հովսեփյանի հոգեհանգիստը Համազգային թատրոնում էր
Երեկ Համազգային թատրոնում  Ռուբեն Հովսեփյանի hոգեհանգիստն էր, իսկ հրաժեշտի արարողությունը տեղի կունենա այսօր` ժամը 12-ից 14-ը Հայաստանի գրողների միությունում: Հուղարկավորությունը՝ Երեւանի քաղաքային պանթեոնում:
 
Ռուբեն Հովսեփյանը Հայ Հեղափոխական Դաշնակցության ղեկավար մարմինների անդամ է եղել, 2000-2007 թվականներին Ազգային ժողովի պատգամավոր, բայց, ասում էր՝ պարտադիր չէ, որ մտավորականը հրապարակներում ելույթ ունենա. քաղաքացիական դիրքորոշում նա արտահայտում է իր գործով:
«Որոնումներ», «Ամենուրեք երկիր», «Ճայերը», «Որդան կարմիր», «Ծիրանի ծառերի տակ», «Ես ձեր հիշողությունն եմ», «Խորանարդիկներով տունը»` բազմաթիվ պատմվածքների ու վիպակների հեղինակ է: Նրա սցենարների հիման վրա են նկարահանվել «Հնձան», «Կարոտ», «Խնձորի այգին» ֆիլմերը: