կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-10-20 18:59
Տնտեսական

Հոկտեմբերի 28-ին հնարավոր է ընդունվի ԵՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը

Հոկտեմբերի 28-ին հնարավոր է ընդունվի ԵՏՄ նոր Մաքսային օրենսգիրքը

ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում Ռուսաստանի Հարկային դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ եւ Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նախագահ Ռուսլան Դավիդովը տեղեկացրել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների համար նոր Մաքսային օրենսգիրքը, հնարավոր է, ընդունվի հոկտեմբերի 28-ին՝ միջկառավարական խորհրդի նիստում:

«Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ ԵՏՄ երկրների ազգային ներկայացուցչությունների մակարդակով շատ բան է արվում, որպեսզի 2017 թվականի հունվարի 1-ից սկսեն աշխատել ԵՏՄ նոր օրենսգրքով: ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին: Մենք ակնկալում ենք, որ այնտեղ վերջնական որոշում կընդունվի, եւ հաջորդ տարվանից ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը ուժի մեւ կմտնի»,- ասել է Դավիդովը:

Օրենսգրքում նախատեսված են եւ՛ հայտարարագրերի ավտոմատ ներկայացումը, եւ՛ «միասնական պատուհանի» սկզբունքը, եւ՛ լիազորված օպերատորի ինստիտուտի արդիականացումը: