|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Հինգ քաղաքական ուժեր բանակցությունների արդյունքում եկել են համաձայնության. խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ԸՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելուն: Ըստ նրա` կարևոր էր, որ 5 քաղաքական ուժերն այս անգամ էլ եկան ընդհանուր համաձայնության:
«Երկար ամիսների աշխատանքը իզուր չի անցել, եկանք համաձայնության և միասնական գնում ենք երկրորդ ընթերցման»,- ասաց Բաղդասարյանը:
Ըստ նրա՝ հարկավոր էր տարանջատում կատարել դիտավորությամբ կատարված գործողության և անփութությամբ կատարված գործողության միջև, և դրա շուրջ էլ եկել են համաձայնության: Ինչ վերաբերում է տուգանքներին և պատժամիջոցներին, պատգամավորը նշեց, որ պատիժները, բոլոր առումներով, մեղացվել են: «Տուգանքի չափը մինչև 800 հազար դրամ է, իսկ ազատազրկումը կլինի 2 տարի, այսինքն` մեղացվել է»,- նշեց Բաղդասարյանը՝ հավելելով, որ մատնությունը դիտավորյալ է, թե` ոչ, արդեն կորոշի դատարանը: