Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՊԵԿ նախագահը կաշկանդված չի լինելու, հակառակը` կարող է չափից ավելի ազատ զգալ, ինչը կարող է ռիսկային լինել. լրագրողներին կարծիք հայտնեց տնտեսագետ, ՀՀ գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը` անդրադառանալով` ՊԵԿ նոր նախագահի նշանակմանը:
Ըստ նրա` ՊԵԿ-ի ղեկավարը պետք է լինի բավականին հավասարակշռված և ծանրակշիռ անձնավորություն: «Նշանակումը նաև բխում է այն նպատակներից, որ կարողանան հարկերի գանձումը կարգավորել որոշ` դժվար մուծող հարկատուների հետ, հատկապես` խոշոր բիզնեսի կամ պաշտոններ ունեցող, բայց բիզնես մտած անձանց հետ»,- ասաց Մակարյանը` հավելելով, որ այստեղ պետությունը խնդիր ունի ճկուն գործիքներ կիրառելու և ունենալու այնպիսի ղեկավար ՊԵԿ-ում, որն իր կամային հատկանիշներով կարողանա բանակցություններ վարել, օրենքի շրջանակներում ճնշումները տանել և արդյունքի հասնել:
Մակարյանի խոսքով` ՊԵԿ-ի դերակատարությունը ունի երեք կարևոր ուղղություն: «Առաջին` ՊԵԿ-ը պետք է լինի առանց զգացմունքների կառույց, որը օրենքի շրջանակում զբաղվում է հարկերի հավաքմամբ: Երկրորդ` նա կարող է տեսնել, որ հարկեր վճարողները պակասել են, և նրա վերաբերմունքը որոշ տեղերում լինի զիջողական, սպասողական, որպեսզի չխորտակի այդ գործատուին, հարկատուին` թույլ տալով նրան առողջանալ կամ որոշ ժամանակ տրամադրել նրան, մինչև նա կարողանա հարկերը վճարել: Եվ երրորդ` ՊԵԿ-ի ղեկավարի սուբյեկտիվ կեցվածքն է շատ կարևոր, նրա բարոյական կերպարը, խստությունը, անկողմնակալությունը, սկզբունքայնությունը շատ կարևոր են: Նա չպետք է հրապուրվի այն բանով, որ ունի հզոր զենք և իր առջև շատերը կոտրատվում են կամ հայցում ներողամտություն: Նա պետք է այդ մանիպուլյացիաներին չենթարկվի»,- ասաց գործատուների միության նախագահը:
Վերջում Մակարյանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսին կլինի ՊԵԿ-ի նոր նախագահը: