|
Փոխարժեքներ
01 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.35 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.1274 |
| GBP | ⚊ | £ 495.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.22 |
Արդեն տեղեկացրել ենք, որ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Վարդան Հարությունյանին Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Ներկայացնում ենք ՊԵԿ նոր նախագահի կենսագրությունը:
Ծնվել է 1975թ. հունվարի 1-ին:
Կրթություն
Ավարտել է Երևանի ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ ստանալով տնտեսագետի որակավորում:
Տնտեսագիտության թեկնածու է:
Աշխատանքային գործունեություն
1994–1999
1999-2000
«Կոտայքգազ» ԳԳՄ Աբովյանի արտադրա-շահագործման ծառայության (ԱՇԾ) պետի տեղակալ, ծառայության պետ:
2000–2002
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Աբովյանի ԳԳՄ տնօրեն:
2002–2009
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Երևանի ԳԳՄ տնօրեն:
2009-2010
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի տեղակալ կոմերցիայի և արտաքին կապերի գծով:
2010–2011
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
2011-2014
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն:
2014-առ այսօր
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Վարչության Նախագահ-Գլխավոր տնօրեն,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Տնօրենների Խորհրդի անդամ,
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ Վարչության անդամ:
Պարգևներ
ՀՀ Նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացու» մեդալով: