|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Մուլտի Ագրո» գիտաարտադրական կենտրոնի գլխավոր տնօրեն Ռոզա Ծառուկյանը պարգեւատրվել է ՀՀ Նախագահի Երախտագիտության մեդալով:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Հայաստանի Հանրապետության Անկախության 25-ամյակի առթիվ, տնտեսության զարգացման գործում ներդրած ավանդի համար Երախտագիտության մեդալով պարգեւատրվել է «Վան Արդի» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն Վարուժան Մուրադյանը:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում սեպտեմբերի 30-ին տեղի է ունեցել պարգեւատրման արարողություն, որի ընթացքում ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը գործարարներին հանձնել է ՀՀ նախագահի մեդալները:
Շնորհակալություն հայտնելով բարձր պատվի եւ պարգեւի համար` Ռոզա Ծառուկյանը նշել է, որ այն խիստ պարտավորեցնող է` հավելելով, որ այն ծրագրերը, որոնք ինքն իրականացնում է, կլինեն շարունակական:
Իր հերթին Վարուժան Մուրադյանն երախտագիտություն է հայտնել իր աշխատանքը բարձր գնահատելու համար եւ վստահեցրել է, որ կշարունակի քայլեր ձեռնարկել մեր երկրում գինեգործության մշակույթի զարգացման եւ գինեգործական ավանդույթների պահպանման ուղղությամբ: