|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 378.86 |
| EUR | ⚊ | € 449.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.9531 |
| GBP | ⚊ | £ 517.9 |
| GEL | ⚊ | ₾ 140.57 |
Հ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«Սրտի ցավով տեղեկացա պետական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր եւ կառավարության նախկին անդամ Դավիթ Զադոյանի մահվան մասին:
Դավիթ Զադոյանի գործունեությունը մեծ ներդրում է Հայաստանի պետականության, քաղաքական ու տնտեսական համակարգի պատմության մեջ: Նա կանգնած էր Հայաստանի երրորդ հանրապետության ակունքներում: Թե օրենսդիր, թե գործադիր մարմիններում ծավալած իր նվիրված աշխատանքով Դավիթ Զադոյանն ակտիվորեն ու արժանապատվորեն մասնակցում էր մեր երկրի պետականության կայացմանն ու կառուցմանը: Խորապես ցավակցում եմ Դավիթ Զադոյանի ընտանիքին, հարազատներին ու մերձավորներին եւ կիսում նրանց վիշտը»:
Հիշեցնենք՝ Զադոյանը 2002-2003թթ. եղել է ՀՀ գյուղատնտեսության նախարար: