Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երևանի նախկին ոստիկանապետ, այսօր արդեն ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ Ներսիկ Նազարյանը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ հայտարարագրել է 30 հազար ԱՄՆ դոլար և 10 մլն դրամ գումար: Այս մասին Yerkir.am-ը տեղեկացավ բարձրաստիճան անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրից:
Ուշագրավ է, սակայն, որ Ներսիկ Նազարյանը և նրա կինը՝ Նելլի Նազարյանը, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ որևէ անշարժ կամ շարժական գույք չեն հայտարարագրել: Տվյալներ չկան նաև Նազարյանի կամ նրա կնոջ հանձնած փոխառությունների և կատարած ներդրումների վերաբերյալ:
Նազարյանը ժամանակին համարվում էր երևանյան օլիգարխիայի կարկառուն ներկայացուցիչներից մեկը: Նրա ընտանիքի անվան հետ էին կապվում մի շարք բիզնեսներ և ընկերություններ, որոնցից շատերն այսօր լուծարվել կամ սնանկացել են, օրինակ` «Բիզնես լիդեր գրուպ»-ը, «Մոսկվիչկա» սուպերմարկետների ցանցը:
Երևանի ոստիկանապետի պաշտոնից աղմկոտ պաշտոնանկությունից հետո Նազարյանը տևական ժամանակ մնացել էր առանց պաշտոնի: Եվ միայն այս տարվա հուլիսի 25-ին, գեներալներից մեկի միջնորդությամբ, նրան նշանակեցին Երևան քաղաքի փրկարարական վարչության պետ: Նոր պաշտոնը ստանալուց հետո Նազարյանը խուսափում է լրատվամիջոցների հետ շփումներից, առանց լրատվականի գիտության` լրագրողներին հարցազրույցներ չի տալիս: