|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը 2 մեդալ է նվաճել Իտալիայի Ֆաենցա քաղաքումանցկացվող Եվրոպայի առաջնությունում:
Վիգեն Նազարյանը (80 կգ) 3 հաղթանակ տանելուց հետո դուրս է եկել եզրափակիչ, որտեղ 0:3 հաշվով պարտվել է ռումինացի մրցակցի եւ դարձել արծաթե մեդալակիր, իսկ Կարապետ Մանվելյանն (48 կգ) արժանացել է բրոնզե մեդալի:
Վարուժան Անտոնյանը (55 կգ) եւ Արման Խաչիկյանը (65 կգ) պարտություն են կրել բրոնզե մեդալի համար գոտեմարտում:
Արմեն Հարությունյանը (51 կգ) եւ Ռազմիկ Քուրդյանը (110 կգ) հունիսի 19-ին կգոտեմարտեն բրոնզե մեդալի համար, իսկ Հոմերոս Առաքելյանը (45կգ) հնարավորություն է ստացել մասնակցել սփոփիչ գոտեմարտի:
Հայաստանի թիմի կազմում Եվրոպայի պատանեկան առաջնությանը մասնակցել են նաեւ Աշոտ Խաչատրյանը (60 կգ), Լյովա Խաչատրյանը (71կգ) եւ Ռազմիկ Մահլումյանը (92 կգ), որոնք հաջողության չեն հասել: