Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Քրեական գործով կասկածյալ Քրիստինե Մ.-ն հայտնել է պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ ձերբակալված անձանց պահման վայրից իրազեկում է ստացվել այն մասին, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով ձերբակալված Քրիստինե Մ.-ի մարմնի զննությամբ հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ: Այդ կապակցությամբ Քրիստինե Մ.-ն հայտնել է, որ 2016 թվականի օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ի սահմաններում, Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչը, ոստիկանության երկու աշխատակիցների հետ, բռնություն են կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է: