|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Մեր հանրապետության մի շարք համայնքներում նախընտրական քարոզարշավի ակտիվ փուլն է ընթանում:
Գյումրիում պայքարի մեջ է 10 կուսակցություն եւ մեկ դաշինք: Շիրակի մարզպետ Հովսեփ Սիմոնյանի խոսքով, հետընտրական ցնցումներ մարզում չեն լինի,հայտնում է Yerkirmedia.am-ը:
Դաշնակցական մարզպետն այցելել է ՀՅԴ Գյումրու, այնուհետ Ախուրյանի համայնքապետի թեկնածու Արծրունի Իգիթյանի նախընտրական շտաբեր: Հովսեփ Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում նշել է` պաշտոնական դիրքը չի չարաշահի, լծակներ չեն կիրառվի, կաշխատի առավելագույն կերպով անկողմնակալ լինել առաջիկա ընտրությունների ժամանակ: