|
Փոխարժեքներ
22 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.15 |
| EUR | ⚊ | € 421.97 |
| RUB | ⚊ | ₽ 5.0095 |
| GBP | ⚊ | £ 487.28 |
| GEL | ⚊ | ₾ 138.92 |
Սեպտեմբերի 14-ից 16-ը Տաթևի վանական համալիրում անցկացվելու է «Շարական» առաջին փառատոնը: Այս մասին հայտնում է փառատոնի կազմակերպիչ Music of Armenia ընկերությունը: Սեպտեմբերի 14-ին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային երգչախումբը, սեպտեմբերի 15-ին՝ Երևանի պետական երգչախումբը և սեպտեմբերի 16-ին՝ Տաթևի վանական երգչախումբը: Բացի այդ՝ նախատեսվում է նաև Հայաստանի պետական կամերային երգչախմբի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Մլքեյանի անվճար վարպետության դասը:
«Շարական» փառատոնի նպատակն է պահպանել և խթանել հայ հոգևոր երաժշտության ժառանգությունը:
Փառատոնն ամենամյա է և շարունակաբար զարգացնելու է հայ հոգևոր երաժշտության կարևորության գաղափարը և ազդեցությունն ընդհանրապես: Փառատոնը հայ երաժիշտներին և հետաքրքրված հանդիսատեսին տրամադրելու է մի հարթակ այս հարուստ և բազմաբովանդակ երաժշտությանն ու արվեստին ավելի խորը ծանոթանալու համար: Փառատոնին աջակցում է «Տաթևի վերածնունդ» հիմնադրամը