կարևոր
2257 դիտում, 3 ամիս առաջ - 2024-01-12 22:20
Հասարակություն

Շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում. Հայր Միքայել

Շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում. Հայր Միքայել

Տ․ Միքայել վարդապետ ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ հայտնելով, որ  շարունակում է իր ծառայությունը Տաթեւի վանքում:

«Սիրելի բարեպաշտ հավատավոր ժողովուրդ,

վերջերս իմ սպասավորության վերաբերյալ տարբեր հարթակներում քննարկումներ եղան: Ուստի, հետագա տարակարծություններից խուսափելու համար, ցանկանում եմ ամենքիդ տեղեկացնել, որ շարունակում եմ եկեղեցական սպասավորությունս բերել Տաթևի վանքում, սակայն, առողջապահական որոշակի նկատառումներով պայմանավորված, ներկայումս ընդհանրական Սուրբ Պատարագ չեմ մատուցում։ Հորդորում եմ որևէ ձևով անհարկի չհոլովել իմ անունը, առավել ևս չվերագրել ինձ այնպիսի անհամեստ հավակնություններ, որոնք պարկեշտ չեն:

Իմ հորդորն է նաև, որ համբերությամբ զինվենք, խաղաղվենք և հույսով սպասենք, որ առողջապահական վերջնական դրական եզրակացության արդյունքում, կամոքն Աստուծո վերոհիշյալ հարցին շուտափույթ լուծում կտրվի և ես ընդհանրական Սուրբ Պատարագ կմատուցեմ։

Աղոթքով և օրհնությամբ` Հայր Միքայել»։