կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-05 14:56
Հասարակություն

Տաթեւի վանքը վտանգված է

Տաթեւի վանքը վտանգված է

Սյունիքի մարզում հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի, նաեւ Տաթեւի վանական համալիրի վրա. ահազանգում է «Խոսքի իրավունք» միավորումը: Կազմակերպությունը հաղորդագրություն է տարածել, որի  բովանդակությունը ներկայացնում ենք ստորեւ.

 

«Այս տարվա փետրվարի 23-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունել է չինական «Ֆորչյուն Օյլ» ընկերության պատվիրակությանը եւ քննարկել հանքարդյունաբերության ոլորտում նրանց իրականացնելիք ներդրումային ծրագիրը: Տեղեկացնենք, որ ընկերությունն այս տարվա հունվարին Հայաստանում ձեռք է բերել երեք հանքավայր, որոնցից մեկը գտնվում է Սյունիքի մարզի Սվարանց գյուղում: Հանքավայրը գտնվում է Տաթեւ գյուղից ընդամենը 4 կմ հեռավորության վրա:

 

Սվարանցի երկաթի հանքը գտնվում է նախնական ուսումնասիրման փուլում: Սվարանցի երկաթահանքի պաշարները, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա: Դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու: Հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա: Ծրագիրն ընդգրկում է Տաթեւ վանական համալիրը, շրջապատող գյուղերը, այդ թվում՝ Սվարանցը»: