|
Փոխարժեքներ
19 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 446.97 |
| RUB | ⚊ | ₽ 4.7393 |
| GBP | ⚊ | £ 510.45 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Օգոստոսի 9-ին, ժամը 13.10-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Հակոբյան փողոցի տներից մեկի տանիքում:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ: Ժամը 13.25-ին հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Դեպքի վայր են մեկնել ևս վեց մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են քաղաքապետարանից երկու ջրատար:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.56-ին: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: