Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2016-08-08 13:18
Հասարակություն

Ապրիլյան պատերազմում համախմբված հասարակությունն այլևս չկա. քաղաքագետ

Ապրիլյան պատերազմում համախմբված հասարակությունն այլևս չկա. քաղաքագետ

Երաշխիքներ կան, որ առաջիկա մեկ ամսում Արցախում պատերազմ չի վերսկսվի. այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ երաշխիքները պայմանավորված են ընթացող օլիմպիական խաղերով և նախագահների հանդիպումներով, սակայն որևէ բան բացառել չի կարելի:

«Ադրբեջանն այժմ ավելի լուրջ պատճառներ ունի` պատերազմը վերսկսելու, քան ապրիլից առաջ էր»,- լրագրողներին ասաց քաղաքագետը և հավելեց, որ պատերազմի վերսկսելու դեպքում Ադրբեջանը կփորձի շտկել ապրիլին թույլ տված սխալները:

Անդադառնալով Պուտին-Ալիև` այսօրվա հանդիպմանը, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ռուսաստանը փորձելու է իր ձեռքը վերցնել Ադրբեջանի հետ կոմունիկացիոն առևտուրը, որպեսզի տարածաշրջանում դարձյալ գերիշխող դիրք ունենա: Ըստ նրա`  ապրիլից հետո, սակայն, հստակ փոխվել է ՌԴ-ի դիրքորոշումը:

«Եթե մինչ այս պահը Ռուսաստանը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու կոչ էր անում, ապա ապրիլից հետո, երբ բացահայտվեց, որ պատերազմը նաև ՌԴ-ի դավադրության արդյունքն է, Ռուսաստանը կարծես ցույց է տալիս, որ ձեռքերը լվանում է»,- ասաց քաղաքագետը:

Խոսելով Հայաստանի ներքաղաքական իրավիճակի, մասնավորապես` հուլիսյան դեպքերի մասին, Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այդ դեպքերն իշխանությունների համար լուրջ քննություն էին: «Հուլիսի դեպքերը մեծ ցնցում էին: Կարելի է ասել` մեզ համար դարակազմիկ իրադարձություն էր, այն մեծ ազդեցություն ունեցավ հասարակության տրամադրության վրա»,- ասաց նա՝ ցավով արձանագրելով, որ եթե ապրիլին մենք ունեինք համախմբված հասարակություն, այժմ այնքան էլ այդպես չէ, և «պատերազմի վերսկսման դեպքում մենք պատերազմի կգնանք ոչ պատրաստ հասարակությամբ»: