Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանը, անդրադառնալով ընտրական օրենսգրքի հետ կապված խնդիրներին, լրագրողների հետ զրույցում նշեց, որ կոնսենսուս գոյություն ունի:
«102 կողմ ձայները վկայում են կոնսենսուսի մասին, սակայն ԸՕ-ի մի քանի հարցերի շուրջ քննարկումներ կան և այս փուլում»,- ասաց նա:
Պատգամավորը չցանկացավ փակագծեր բացել և նշել, թե որ հարցերի շուրջ են քննարկումներ տեղի ունենում, բայց վստահեցրեց, որ մոտ ժամանակներում կունենան այդ հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումներ:
«Խնդիրը իշխանությունն ու ընդդիմությունը չէ, խնդիրը նաև քաղաքացիական հասարակությունն է, միջազգային այն հանրությունը, այն փորձագետները, ովքեր նաև իրենց եզրակացութունը պետք է տան, թե այդ դրույթները այս կարճ ժամանակահատվածում արդյո՞ք հնարավոր են իրագործել, թե՞ ոչ»,- ասաց Սահակյանը:
Ըստ նրա` Ընտրական օրենսգիրքը կյանքի է կոչվել և պետք է իրագործվի ամբողջ թափով ու պատրաստ լինի մինչև 2017 թվականի գարուն` համապետական ընտրությունները:
Սահակյանը նշեց, որ կուսակցություններից քննարկումներ են ունեցել միայն ՀԱԿ խմբակցության հետ, քանի որ դժգոհություններ միայն նրանք են բարձրացրել, սակայն քննարկումները հետո կլինեն 4+4+4 ձևաչափով, որում բոլոր քաղաքական ուժերն են: Պատգամավորը հավելեց, որ քննարկումներին վերջում կմասնակցի նաև քաղաքացիական հասարակությունը:
Ինչ վերաբերում է տեսախցիկների տեղադրմանը և նույնականացման քարտերով քվեարկությանը, նա ասաց, որ պատրաստ են դա իրականացնել` որոշ վերապահումներով, եթե լինեն դոնորներ և դա տեխնիկապես հնարավոր լինի այդ ժամանակահատվածի համար: