Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր կառավարության նիստում էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը ներկայացրեց որոշում` գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և նյութերի ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելու համար «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու մասին:
«Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը 2009թ.-ից գործունեություն է ծավալում Հայաստանում (Վանաձորում) և աշխատում է տոլինգային եղանակով` արտասահմանյան մի շարք ընկերությունների պատվերների հիման վրա` կարի ծառայություններ իրականացնելով մատակարարի կողմից տրամադրված հումքով և սարքավորումներով:
Ընկերությունն իր ամբողջ արտադրանքն արտահանում է եվրոպական երկրներ: Մատուցվող` կարի ծառայությունները որակի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով անհրաժեշտ սարքավորումները ներկրվել են «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով` մեկ տարի ժամկետով, իսկ նշված ընկերությունների հետ համագործակցությունը նախատեսում է երկարաժամկետ բնույթ:
ՀՀ կառավարության կողմից երկարաձգվել է նաև ներդրումային ծրագրի շրջանակներում նշված մեքենասարքավորումների համապատասխան ռեժիմի ժամկետը: Հաշվի առնելով այն փաստը, որ Հայաստանի` ԵԱՏՄ-ին միանալու արդյունքում գործում է մաքսային ռեժիմներով ներմուծման և դրանց ժամկետների վերաբերյալ նոր ընթացակարգ, և «Վանաձորի «ԳԼՈՐԻԱ» կարի ֆաբրիկա» ՍՊԸ-ի կողմից նախկինում «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմով ներմուծված սարքավորումների նշված ռեժիմի ժամկետը ավարտվում է, անհրաժեշտություն է առաջացել վերաձևակերպել ընկերության կողմից ներմուծված սարքավորումները:
Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և, որպես հետևանք, նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար: