|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Այսօր կառավարության նիստում ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը ներկայացրեց որոշում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը գումար հատկացնելու մասին: Նախարարը նշեց, որ Հանրային հեռուստառադիոընկերությունը իրականացնում է ներդրումային ծրագիր, և 300 միլիոն դրամը գերազանցող արժեքով ապրանքների` մաքսային մարմինների կողմից հաշվարկվող ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2016 թվականի սեպտեմբերի 15-ը:
Ելնելով վերոհիշյալից և «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ի կանոնադրական գործունեությանն աջակցելու նպատակով նախագծով առաջարկվում է Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերությանը ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված` ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 2016 թվականի երրորդ եռամսյակում հատկացնել 132.6 մլն դրամ:
Դրա հետ մեկտեղ, հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 6-րդ կետով ՀՀ կառավարությանը տրված լիազորությունը, նախագծով առաջարկվում է վերը նշված գումարի չափով ավելացնել ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված եկամուտների հավաքագրման ծրագրային ցուցանիշը (հարկային եկամուտների մասով) և ծախսերի տարեկան ծրագրային ցուցանիշը (ՀՀ 2016 թվականի պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի մասով):