կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-04-02 05:42
Տնտեսական

Պետական օժանդակություն ներդրումային ծրագրին

Պետական օժանդակություն ներդրումային ծրագրին

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է PepsiCo International-ի հայաստանյան ներկայացուցիչ «Ջերմուկ ինթերնեյշնլ» ընկերություն՝ ծանոթանալու եվրոպական ժամանակակից սարքավորումներով հագեցած նորաստեղծ ձեռնարկությունում իրականացվող աշխատանքների ընթացքին։

Մի շարք ապրանքային նշաններով կարբոնացված քաղցրահամ ըմպելիքների արտադրության կազմակերպման նպատակով դեռևս անցյալ տարի «Ջերմուկ ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվել էին ավելի քան 2,8 մլրդ դրամի սարքավորումներ:

Ձեռնարկության գործարկումն ու պաշտոնական բացումը նախատեսված է 2011 թվականի մայիսին: Հատկանշական է, որ հիմնական արտադրատեսակներն իրացվելու են ՀՀ տարածքում, իսկ վերադարձվող ապակե շշերով արտադրանքը նաև կարտահանվի Վրաստան։

Նախատեսվում է ստեղծել 250 աշխատատեղ` մասնավոր հատվածում միջինից բարձր աշխատավարձով։

Պատվիրված է և առաջիկայում կտեղադրվի PepsiCo International ընկերության բրենդներով` բնական հյութի արտադրության նոր հոսքագիծ, որի արտադրատեսակները կիրացվեն ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում: