Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ծնունդով արցախցի Համլետ Հարությունյանը, 15 օր է` գտնվում է Արցախում, հայրենի գյուղում, և Yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ Էրեբունու ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման վերաբերյալ կարող է փոխանցել ոչ միայն իր տեսակետը, այլ իրեն հանդիպած արցախցիների տեսակետները:Ըստ այդմ, և ինքը, և բազմաթիվ արցախցիներ շատ բացասաբար են վերաբերում զինված հարձակմանը:
«Արցախցիները հիվանդագին են ընդունում Հայաստանում տեղի ունեցող ցանկացած ցնցում` ասելով. «Մեր հույսը դուք եք, և եթե նման ցնցումներ են լինում, մեր հույսը ու՞մ վրա դնենք»: Արցախցիները` մանուկից մինչև ծեր, որ անցել են պատերազմի միջով, կարիք ունեն հզոր հայրենիքի: Առավել ևս զինված խումբը Արցախի պաշտպանության հետ ինչ-ինչ պահանջներ է ներկայացնում, բայց Արցախի ժողովուրդը, որը համահայկական զորակցության կարիք ունի, շատ անհանգստացած է Երևանում տիրող իրավիճակով: Ես այդ անհանսգտությունը կիսում եմ: Ես նաև դիմում եմ զինված խմբի անդամներին, տղաներ, ուղղակի չեք պատկերացնում, թե ինչ սարսափելի վնաս եք հասցնում Արցախի ողջ պաշտպանական համակարգին, արցախցիների հոգեբանությանը: Սուս ու փուս հանձվեք, որ խուսափեք արյունահեղությունից»,- ասաց Համլետ Հարությունյանը:
Նրա համոզմամբ` ցանկացած հայ մարդու արյուն, որ կհեղվի այդտեղ, լինելու է այդ զինված խմբի անդամների խղճի վրա: Ըստ պատգամավորի, համապետական ազգային խնդիրները անձնավորելը շատ սխալ է, իսկ զինված ձևով իշխանափոխություն անելը ոչ մի երկրում դեռ չի հաջողվել:
«Իրենք լավ գիտեն, որ իրենց գործողությունները դատապարտված են անհաջողության, բայց գիտեմ, որ սթափ մտածող մարդիկ են, գուցե նրանից մի երկու երեքը մասնակցել են Արցախի հերոսամարտին, չգիտեմ, նրանց անձամբ չեմ ճանաչում, բայց որ այս հիվանդ ավատնյուրան վնաս է բերել ամբողջ ժողովրդին, մեր պաշտպանական համակարգին, դա անկասկած:Եթե իրենք անձնական հարց ունեն Սերժ Սարգսյանի հետ, դա իրենց խնդիրն է, բայց Արցախի պաշտպանական հարցերի հետ ի՞նչ գործ ունեն, ո՞վ է նրանց թույլ տվել Արցախի ժողովրդի մոտ սթրեսային վիճակ առաջացնել»,- ասաց պատգամավորը` ևս մեկ անգամ հավելելով, որ իրեն հանդիպած գրեթե բոլոր արցախցիները միմիայն բացասական կարծիք ունեն զինված խմբի գործողությունների մասին: