Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ազատության հրապարակից «Ազատություն Շանթ Հարությունյանին և մյուս ձերբակալվածներին» բողոքի երթը ձգձգվում է: Քիչ առաջ երթի կազմակերպման վերաբերյալ քննարկում տեղի ունեցավ ակցիայի կազմակերպիչ, իրավապաշտպան Արթուր Սաքունցի և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի միջև: Վերջինս հորդորեց Սաքունցին երթի մասնակիցներին ուղղորդել դեպի մայթեզրեր, միայն եթե մայթերը չբավականացնեն, այդ դեպքում ոստիկանները թույլ կտան զբաղեցնել փողոցի մի փոքր մասը: Ազատության հրապարակում շարունակվող քննարկումը վերաճեց միջադեպի:
Ակցիայի մասնակիցներից մեկը կրում էր Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Գասպարյանի, Սամվել Ալեքսանյանի և Ռուբեն Հայրապետյանի նկարներով մի պաստառ, որին գրված էր «Բոզավարի ապրողները»: Տեսնելով այդ ցուցապաստառը` Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը խլեց այն ու պատռեց` պատճառաբանելով, որ այն վիրավորանք է պարունակում:
Վալերի Օսիպյանը որոշեց բերման ենթարկել այդ ակտիվիստին, սակայն ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը միջամտեց այդ վիճաբանությանը և թույլ չտվեց, որ ակտիվիստին բերման ենթարկեն: Արթուր Սաքունցը հայտարարեց, որ ոստիկանությունը խոչընդոտում է իրենց ակցիային: Փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ բարկացավ` պահանջելով, որ ոչ ոք չմիջամտի ոստիկանության գործերին:
Վիճաբանությունը շարունակվում է: