| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Այսօր ԱԺ արտահերթ նիստում, ուր քննարկվում էր ԸՕ փոփոխությունները երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը, ելույթ ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա հակադարձեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանին:
Հիշեցնենք, որ երեկ Մարգարիտ Եսայանը, խոսելով ընդդիմադիրների ելույթների մասին, նշել էր, որ բոլորը Հռոմի պապից սովորելու բան ունեն, որ պետք է բարիանան, չար ելույթներ չհնչեցնեն և այլն:
«Հռոմի պապը լավն ա, բան... Ժողովո'ւրդ, նենց եք խոսում, ոնց որ ՀՀ-ն հոգևոր առաջնորդ չունի: Ես շատ եմ հարգում Հռոմի պապին, բայց ուզում եմ, որ մենք հիանանք մեր հոգևոր առաջնորդներով, նրանցից մեջբերումներ անենք: Հենց արտասահմանից մի հյուր է գալիս, բոլորը սկսում են հիանալ նրանով: Ես ուզում եմ, որ մենք հիանանք մեր երկրի նախագահով, վարչապետով, կառավարությամբ, Ազգային ժողովով: Ցավոք, մեր ժողովուրդը զրկված է այդ հաճույքից: Մաղթում եմ, որ մեր ժողվուրդը կարողանա հպարտանալ իր հոգևոր, տնտեսական ու քաղաքական առաջնորդներով: Համոզված եմ, որ այս նպատակներին հասնելու համար, այո, մեզ հարկավոր է մեկ, եզակի, ուժեղ և սկզբունքային ընդդիմություն»,- ասաց Փաշինյանը: