|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ընդունել է Հայաստանի Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի պատվիրակությանը՝ գործադիր տնօրեն Սոնա Այվազյանի գլխավորությամբ. տեղեկացնում են Արցախի ԱԳՆ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել կազմակերպության կողմից Արցախում քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացմանը և հասարակական կյանքում դրանց ներգրավմանն աջակցելու հնարավորություններին: Սոնա Այվազյանը ներկայացրել է այդ ուղղությամբ կազմակերպության գործունեությունը Հայաստանում:
Կողմերը քննարկել են Արցախի իշխանությունների և «Թրանսփարենսի ինթերնեշնլ»-ի միջև համագործակցության հեռանկարները՝ առաջիկա նախագահական և խորհրդարանական, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համատեքստում: Այս կապակցությամբ Մասիս Մայիլյանն ընդգծել է ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների մասնակցության կարևորությունը ընտրություններին՝ հանրապետությունում ընտրական գործընթացները միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու առումով: