|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Տավուշցի լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Բլոգեր, ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկարներ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․
«Տեսնես՝ ՔՊ-ի մոտ ցինիզմը սահման ունի՞, թե՞ միայն նախկիններին են մեղադրում այգիներում դղյակներ ու օբյեկտներ կառուցելու մեջ, երբ միևնույն ժամանակ հենց ՔՊ-ի թույլտվությամբ այգում ռեստորան են կառուցում, ապա այն 10 միլիոն դրամով վարձակալության հանձնում։
Այսինքն՝ նախկինների դեմ պայքարի անվան տակ կրկնում են նույն կոռուպցիոն սխեմաները, որը արդեն փաթեթավորված է «թավշյա Հայաստանի» անվան տակ։
Լավ հարստանալու բիզնես ծրագիր չէ՞՝ նախկիններին քննադատելով իշխանության գալն ու հետո նույնը անել արդեն իրենց շահի համար։
Ի դեպ, նկարում պատկերված ռեստորանը պատկանում է հայտնի «ցնցուղի» դեպքի պատճառով աշխատանքից ազատված Քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ղուլարյանին։
Թող ժողովուրդը հետևություն անի և հաշվարկի, քանի հատ թավշյա ցնցուղու գումար է ծախսվել այս շինությունը կառուցելու համար»։