|
Փոխարժեքներ
07 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.5 |
| EUR | ⚊ | € 444.45 |
| RUB | ⚊ | ₽ 4.9681 |
| GBP | ⚊ | £ 508.81 |
| GEL | ⚊ | ₾ 141.26 |
Քաղաքապետարանում մտածել են, մտածել ու ... մերժել են ՀՅԴ-ի` ապրիլի 23-ի ավանդական ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդ Ազատության հրապարակից սկսելու մասին հայտը: Հիմնավորումն էլ ցնցող է`այդ օրը հրապարակում նախատեսված են մարզամշակութային միջոցառումներ: Այս մարդիկ, փաստորեն, կա'մ չեն ուզում մտածել, կա'մ զուրկ են մտածելու ունակությունից, այլապես մերժումը չէին հիմնավորի, թե Ազատության հրապարակում մարզամշակութային միջոցառում է անցկացվելու: Ըստ երևույթին` քաղաքապետարանի այդ պաշտոնյաներն իրենք իրենցից «խրտնած» են և արդեն չեն էլ տարբերակում միջոցառումների ձևն ու ոճը: Այն, ինչ իրենց կազմակերպածը չէ, այսինքն` տոնավաճառ, կանանց բաղաձայն երգչախմբի «համերգ», ասմունքի երեկո, բատուտ, հեծանիվ, «չլիկ դաստայի» կամ «էշ մլիցայի» քաղաքային մրցաշար, վտանգավոր է: Անգամ եթե դա կազմակերպված է Մեծ եղեռնի զոհերի հիշատակին: Դե, զգուշանում են, բա որ հանկարծ ներկայիս թուրքիայի հասցեին վատ-վատ բաներ ասեն ու շեֆերին դուր չգա՞....
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ: