Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ապրիլին ադրբեջանական հարձակման ժամանակ վիրավորված Արման Լազգիյանը, ամենայն հավանականությամբ, մայիսի 19-ին կմեկնի արտերկիր` բուժումը շարունակելու: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Արմանի հայրը` Միքայել Լազգիյանը:
Նա տեղեկացրեց, որ տղային տանելու են Համբուրգի ակադեմիական կլինիկա, և հիմա արդեն թղթաբանական հարցերն են լուծում:
«Ես մինչ այս Գերմանիայի տասից ավելի հիվանդանոց էի ուղարկել Արմանի ստուգման արդյունքների թղթերը, և մի հիվանդանոցից ասացին, որ իրենք կարող են տղայիս օգնել: Պետական ֆինանսավորում դեռ չկա, բայց ինձ արդեն մի քանի պաշտոնյաներ օգնել են, քանի որ հիվանդանոցին պետք է կանխավճար տայի: Մոտավորապես` 100-120 000 եվրո է պետք տղայիս բուժման համար»,- ասաց Լազգիյանը:
Նա նշեց նաև, որ առաջին 7 օրվա մեջ Արմանին տեղում պետք է հետազոտեն, հետո նոր միայն անցնեն բուժման: Առաջին հերթին պետք է տղայի թոքերի խնդրով զբաղվեն, հետո արդեն անցնեն վիրահատության` շնչափող և կերակրափողի, որից հետո միայն` ողնաշարի ու ողնուղեղի:
Լազգիյանը տեղեկացրեց նաև, որ տղային պառկած վիճակում Համբուրգ տեղափոխել է հանձն առել «Աերոֆլոտ» ընկերությունը. զինծառայողին Համբուրգ կտեղափոխեն Մոսկվայով:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ, անկախ նրանից, զինծառայողի ծնողները հրաժարվո՞ւմ են, թե՞ համաձայնում բուժումը շարունակել այստեղ, իրենք պարտավորություն են զգում աշխատանքները շարունակել այստեղ" «Կշարունակենք աշխատանքները բարերարների հետ և լոգիստիկ մեթոդաբանությունը կվերցնենք մեզ վրա»,- ասել էր նա:
Ի դեպ, Արման Լազգիյանի անունով բացվել է հաշվեհամար:
AMD Arman Lazgiyan 217-006-057517-001
MIDLAM22
RUB Arman Lazgiyan 006-057517-103
MIDLAM22
EUR Arman Lazgiyan 006-057517-102
MIDLAM22
USD Arman Lazgiyan 006-057517-101
MIDLAM22