Փոխարժեքներ
06 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում մարտական գործողությունների ընթացքում վիրավորված 121 վիրավորներից ծայրահեղ ծանր է 5-ի վիճակը: Նրանցից 3-ը ժամկետային զինծառայողներ են, մեկը` պայմանագրային, մեկն էլ` աշխարհազորային: Այս մասին լրագրողներին հայտնեց ՊՆ բուժվարչության պետ Կամո Խաչատրյանը:
«Բացի այդ` ունենք 10 վիրավոր, որոնց վիճակը ծանր է, իսկ մնացածը թեթև բեկորդային վնասվածքներ են ստացել: Վիրավորների 90 տոկոսն առաջիկա շաբաթում կապաքինվի և դուրս կգրվի: Ի դեպ, վիրավորները նեղանում են բժիշկներից, որ իրենց շուտ չեն դուրս գրում, քան որ ուզում են շուտ դուրս գրվել և միանալ իրենց ընկերներին, սակայն մենք վիրակապով զինվոր սահման ուղարկելու կարիք չունենք»,- ասաց Խաչատրյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ այսօր նոր վիրավոր ենք ունեցել, որի վիճակը նույնպես ծանր է, նա ունի կրծքավանդակի և որովայնի վիրավորում: Խաչատրյանը նշեց նաև, որ վիրավորների շրջանում միայն մեկ զոհ է եղել, ով բազմաբեկորային վնասավածքներ էր ստացել, մնացածին, ում հոսպիտալացրել են, փրկել են: