|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Տիգրանակերտ (Դիարբեքիր) նահանգում 49-ամյա Ազիզե Այը որոշել է ֆուտբոլիստ դառնալ:
Ըստ «Անադոլու» գործակալության՝ կինը մի շարք մարզումներից հետո ընդգրկվել է ֆուտբոլի «Դիարբեքեիրսփոր» ակումբի խմբերից մեկի շարքերում ու անցկացրել իր առաջին ֆուտբոլային խաղը: Կնոջ մասնակցությամբ առաջին խաղն ավարտվել է նրա թիմի հաղթանակով՝ 2-0 հաշվով:
49-ամյա Այը պատմել է, որ դեռևս 6 տարեկանում սիրել է ֆուտբոլը, սակայն ընտանիքը դեմ է եղել:
«8 տարի է՝ ամուսնացած եմ, և ամուսնուս աջակցությունն է պատճառը, որ այսօր այստեղ եմ»,- պատմել է կինը:



