Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Կենտրոնական Ասիայի 3 երկրով եմ շրջագայում՝ Ղազախստան, Ուզբեկստան, Ղրղզստան։ Եթե որոշները/շատերը չգիտեն, բոլորը հանդիսանում են ԵԱՏՄ անդամ երկիր։
Ամեն երկրում բազմաթիվ հանդիպումներ եմ ունենում ամենատարբեր բնագավառի մարդկանց հետ՝ պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, հայտնի ձեռնարկատերեր,անվանի մարզիկներ… Անխտիր բոլորը քիչ թե շատ տեղյակ են պատերազմից և հետագա զարգացումներից։
Եվ յուրաքանչյուր հանդիպման, որտեղ քննարկվում է Հայաստանի ներքին քաղական իրավիճակը, պարտադիր կրկնվող մեկ հարց է հնչում։
– Ինչպե՞ս եք կարողանում նման մեկին դեռ պահել ձեզ վարչապետ (հարցի ձևակերպումը հնարավորինս մեղմացրել եմ…)
Դե փորձի ամեն անգամ այդ հարցը լսելիս բանական պատասխան տալ և հիմարի տպավորություն չթողնել։
Այսպես էլ «հպարտ» ապրում ենք՝ առնվազն ԵԱՏՄ տարածքում։
Հիշեցի խորհրդային հայտնի ֆիլմից հատված. «И они еще борются за почетное звание “дома высокой культуры быта”!…»»: