Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր նույնպես ԱԺ-ում ութ ընդդիմադիր պատգամավորները շարունակում են լրագրողներին եւ մյուս պատգամավորներին համոզել, որ հենց իրենք են «դեմ» քվեարկել ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի թեկնածությանը։
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը համոզում է, որ ինքը քվեարկության ժամանակ «ծիտիկ» է դրել: Նա նշեց, որ քվեարկել է այնպես, ինչպես որոշել էր ՀԱԿ խմբակցությունը: «Իսկ հիմա դա «դեմ»-երի մե՞ջ է, ես դա չգիտեմ, բայց որ մի հատ էլ խաչ է դրված, դա լկտի սուտ է արդեն: Դա արդեն չափ ու սահմանն անցնում է եւ կասկածի տակ է դնում այս ամբողջ գործընթացը: Ես այս թեմայով այլեւս չեմ ուզում խոսել, տպավորություն է ստեղծվում, որ պրովոկացիա է: Ես դեմ եմ քվեարկել»,- հայտարարեց Դեմիրճյանը:
Նա տեղեկացրեց նաեւ, թե իբր իրեն ասել են, որ իր քվեաթերթիկն անվավեր է եղել: