Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Yerkir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
- Պարո'ն Սահակյան, հասարակությունն անակնկալի եկավ, երբ ԵԿՄ համագումարից հետո պարզվեց, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կռվել է Արցախյան պատերազմի ժամանակ:
- Ո՞վ է ասել` կռվել է:
-Առաքել Մովսիսյանը:
- Ես նման բան չեմ լսել, բայց որ պատերազմի ժամանակ մեծ ներդրում է ունեցել, դրան տեղյակ եմ:
-Ի՞նչ ներդրում է ունեցել:
- Բա որ էդ զենքը առնում էինք, վառոդը առնում էինք, էդ որտեղի՞ց էր գալիս, կարող է պատահի` պետբյուջեում էնքան փող կա՞ր, որ բյուջեից տայինք:
- Ասում են` Սամվել Ալքեսանյանն այդ ժամանակ շաքարավազով էր զբաղված:
- Դե մարդիկ ուզում են հարստանան, բայց չեն սիրում հարուստներին: Հետաքրքիր հայկական հոգեբանություն է, էլի:
-Վերջը, Մեղրիում Սամվել Ալեքսանյանն ո՞ւմ դեմ է կռվել:
- Ո՞նց թե` ում դեմ է կռվել, կարո՞ղ է պատկերացնում եք, թե մեղրեցիների դեմ է կռվել: Թշնամին ո՞վ է եղել, նրա դեմ էլ կռվել է: Մեկը զենքով է կռվել, մյուսը` գործով, երրորդը իր աշխատանքն է կատարել: Մեկը կրակում էր, մյուսը կրակն էր բերում:
- Հիմա Սամվել Ալեքսանյանը կրա՞կն է բերել:
-Քանի՞ ձեռքից է վառվել, վառվել ու հուր է դարձել...