| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Երեկ ԱԺ արտահերթ նիստի ընթացքում քվեարկության դրվեց Ընտրական օրենսգրքի նախագիծը, որը 102 կողմ, 17 դեմ և 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց: Քվեարկությունից հետո էլ ընդդիմադիր մի շարք գործիչներ շարունակեցին պնդել, որ ԸՕ-ի շուրջ կա կոնսենսուսի բացակայություն:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ասաց, որ ասխալմունք կա: Ըստ ՀՀԿ-ականի` «կոնսենսուս» բառը սխալ է ընտրված: «Ունեինք բավականին բացականեր և 102 կողմ ձայն: Ասեմ, որ այստեղ պարզապես բառը ճիշտ չի ընտրված, կոնսենսուս նշանակում է, որ բոլորը միանշանակ պետք է միասնական լինեն, հակառակ դեպքում` կոնսենսուս չի լինի: Բառը սխալ է ընտրված, և ես կողմնակից եմ լայն կոնսոլիդացիային: Ես ընդունում եմ Լևոն Զուրաբյանի այն ասածը, որ տեղ կա` քննարկելու ԸՕ-ն: Քվեարկությունից հետո էլ մեր քննարկումները կարող են շարունակվել, և ինչ-որ եզրեր գտնենք»,- ասաց Բաղդասարյանը` հավելելով, որ 102 կողմն արդեն ինչ-որ բան է ասում:
«Գիտեք, որ մեծամասնությունն ընդամենը 70 հոգի է, մենք ունեցել ենք նաև բացականեր, գումարած ՀՅԴ-ականները, ովքեր ևս ունեին բացակա. Արմեն Ռուստամյանը գործուղման մեջ է, իսկ 102 ձայնն արդեն կոնսոլիդացիայի մասին է խոսում»,- ընդգծեց ՀՀԿ խմբակցություն ղեկավարը: