|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Թուրքիայում շրջակա միջավայրի և քաղաքաշինության նախկին նախարար Էրդողան Բայրաքթարը ծեծել է անվտանգության աշխատակցի:
Ըստ Demokrathaber-ի` դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նախկին նախարարի մեքենան մոտեցել է շենքին` անվտանգության աշխատակցից պահանջելով դռները բացել: Աշխատակիցը հրաժարվել է կատարել հրահանգը` մինչև ժամանողների ինքնության մասին չտեղեկանա: Նախարարի վարորդը, այնուհետև նաև նախարարը իջել են մեքենայից և մահակով ծեծել նրան: Նրանք ծեծի ընթացքում պարբերաբար հայհոյել են աշխատակցին: Դեպքի հետագա զարգացումների մասին, սակայն, չի նշվում:
Նշենք, որ Բայրաքթարը կոռուպցիոն սկանդալից հետո պաշտոնից հեռացվել էր: Նա «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր է եղել: