Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Երեկ՝ ժամը 08։30-ի սահմաններում, Երևան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հայկ Գալստյանը ոստիկանության Եղեգնաձորի բաժին հայտնել է, որ նույն օրը Եղեգնաձորի Երևանյան խճուղու թիվ 1 հասցեում գործող «Դավիթ Մարտիրոսյան» ԱՁ-ի հյուրանոցային համալիրում 2` իրեն անծանոթ քաղաքացիներ առանց պատճառաբանության, անհիմն վիճաբանել են իր հետ, որի ընթացքում ինքը ծեծի է ենթարկվել. հայտնում է shamshyan.com-ը:
«Հ. Գալստյանը տեղեկացրել է նաև, որ ծեծողներից մեկը, ում անունը հետո ինքը ճշտել է՝ Ֆրունզե, Mercedes մակնիշի 888 81 համարանիշիով (տառերը չի կարողացել հիշել) ավտոմեքենայի սրահից դանակը վերցրել և հարվածել է իր աջ ձեռքին։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ նշված անձինք կոտրել են նշված հյուրանոցային համալիրի թիվ 2 սենյակի դուռը, մտել ներս, այնտեղից գողացել «ՄՌ-153» տիպի որորդական ողորկափող հրացանը։
Ոստիկանության Վայոց Ձորի մարզային վարչության, Ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և Վայոց Ձորի մարզային քննչական վարչության ծառայողները պարզել են, որ Հ. Գալստյանին ծեծի ենթարկողներն են Եղեգնաձոր քաղաքի բնակիչներ՝ 26-ամյա Ֆրունզե Բադալյանը և 40-ամյա Վահե Բադալյանը»,- կարդում ենք կայքում կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում։
Շամշյանի տեղեկություններով` Հ. Գալստյանը «Հայանտառ» ՊՈԱԿ-ի աշխատակից է:
Մանրամասն` սկզբնաղբյուր կայքում: