Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայկական լոբբին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին դարձյալ ակտիվացել է: Դա հատկապես զգալի է ԱՄՆ-ում: ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնն անգամ քննարկում է Երևան այցելելու հնարավորությունը՝ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին մասնակցելու համար. գրում է ադրբեջանական Haqqin.az-ը:
Ադրբեջանական կայքը խոսում է հայկական սփյուռքի՝ ԱՄՆ-ում ունեցած հզոր հնարավորությունների մասին, հիշատակում Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործունեության, ԱՄՆ-ով մեկ և դրա սահմանների դուրս սփռված գրասենյակների մասին:
«Սակայն պետք է նշել, որ ԱՄՆ-ի թուրքական սփյուռքը նույնպես մեծ է և ոչ պակաս վարչական, տնտեսական և տեղեկատվական ռեսուրսներ ունի: Սակայն Թուրքիան չի կարողանում հայկական պահանջներին արժանի հակահարված տալ, թեև ՆԱՏՕ-ի անդամ է և ԱՄՆ-ի փաստացի դաշնակիցը: Նույնիսկ իր անկախության պատմությունը նոր սկսող Ադրբեջանն է անզիջում պայքար մղում հայկական լոբբի դեմ, մինչդեռ` այսպես կոչված` Հայոց ցեղասպանությունն առաջին հերթին Թուրքիայի խնդիրն է: Տպավորություն է ստեղծվում, որ հայկական քարոզչությանն Ադրբեջանն ավելի մեծ դիմադրություն է ցույց տալիս, քան թուրքական սփյուռքը և Անկարան: Թուրքիան, ասես, Ադրբեջանի ուսերին դրած լինի այդ խնդիրը... »,- գրում է կայքը:
Հոդվածի վերջում նշվում է, որ  Թուրքիան, փաստորեն, պատրաստված չէր հայկական քարոզչության հարձակմանը: «Բացի Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումներից, ոչ մի այլ ռազմավարություն մշակված չէր»,- գրում է ադրբեջանական կայքը: