|
Փոխարժեքներ
08 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 376.47 |
| EUR | ⚊ | € 434.9 |
| RUB | ⚊ | ₽ 4.757 |
| GBP | ⚊ | £ 498.48 |
| GEL | ⚊ | ₾ 139.93 |
«Տղերքը արժանի չէին, կոնկրետ իմ տղան հայրենասեր էր ՝ Ցորի բոլոր տղաների հետ միասին ։ Ամսի 10-ին իմ տղան խոսում է ինձ և ասւոմ՝ մամ դավաճաններով լցված են , քաղաքում ի՞նչ են ասում, հարցնում եմ իսկ քո հետ ո՞նց են խոսում, ո՞նց կարա դավաճան լինի։ Ես ամաչում եմ , որ ապրում ենք այսպիսի հայրենիքում ։ Իմ էրէխեն գնաց՝ որպես դավաճանության զոհ , բայց ես հավատում էի իմ հայրենիքին ։ Պետք է պատասխան տան բոլոր հրամանատարները, սկսած՝ Ջալալից ։ Մեր տղաները դավաճանության զոհ են եղել , բոլորը պետք է պատասխան տան հրամանատարից մինչև՝ երկրի ղեկավար»,-ասաց 44-օրյա պատերազմում զոհված տղաներից մեկի մայրը։
Հիշեցնենք, որ 44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողները ՀՀ գլխավոր դատախազությունում հաղորդում են տալիս առ այն, որ Նիկոլ Փաշինյանն է սպանել իրենց որդիներին։ Նրանք հիմք են ընդունում Նիկոլ Փաշինյանի՝ «կարող էինք կանխել պատերազմը, որի արդյունքում կունենայինք նույն վիճակը՝ իհարկե, առանց զոհերի» հայտարարությունը։