Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԼՂՀ մշակույթի և երիտասարդության պալատում բացվել է ֆրանսահայ լուսանկարիչ Մաքս Արշակ Սիվասլյանի լուսանկարների` «Հայրեր և որդիներ» խորագրով ցուցահանդեսը: Հեղինակային 100 նկարների ընտրանին ներկայացնում է ղարաբաղա-ադրբեջանական պատերազմը՝ 1992 թվականի ապրիլից մինչև 1994 թվականը, և 2016 թվականի ապրիլյան պատերազմը հավերժացրած ակնթարթներ՝ ազատագրական մարտերից և թիկունքի կյանքից:
Ցուցահանդեսը կազմակերպվել է ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ:
***
Մաքս Արշակ Սիվասլյանը ծնվել է 1954 թվականին Ֆրանսիայի Մարսել քաղաքում:
20 տարեկանից, ֆոտոռեպորտաժներ պատրաստելու նպատակով երկար ժամանակով մեկնել է հեռավոր երկրներ: 70-ական թվականների վերջին և 80-ական թվականների սկզբին նա հիմնականում եղել է Հնդկաստանում, ինչպես նաև Հարավարևելյան Ասիայի երկրներում (Բիրմա, Չինաստան, Ֆիլիպիններ): Շրջագայել է նաև Ավստրալիայում, Հյուսիսային և Հարավային Ամերիկայում, Թուրքիայում, Հարավային Աֆրիկայում և շատ այլ երկրներում:
1992 թվականի ապրիլին Մաքս Արշակ Սիվասլյանը ժամանել է Արցախ՝ Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը լուսաբանելու նպատակով: Նկարները, որոնք նա նկարահանել է հակամարտության առաջին գոտում, հրատարակվել են Nouvelle d’Armenie ամսագրում, ինչպես նաև ֆրանսիական և միջազգային մամուլում: 2001 թվականին նրա նկարները տեղ գտան «Սև այգի, պատմություն պատերազմի մասին» հրատարակչության մեջ: 1994 թվականից առ այսօր Մաքս Սիվասլյանը հանդիսանում է Սփյուռքում շատ հայտնի Nouvelle d’Armenie ամսագրի մշտական թղթակից:
2011 թվականին, ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով, Մաքս Արշակ Սիվասլյանը պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով: