| 
                            Փոխարժեքներ
                                                        31 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.72 | 
| EUR | ⚊ | € 444.15 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7549 | 
| GBP | ⚊ | £ 504.23 | 
| GEL | ⚊ | ₾ 141.18 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  9 տարի առաջ - 2016-08-26 13:07
            9 տարի առաջ - 2016-08-26 13:07  
         
                
            Ապրիլյան պատերազմից հետո ՀՀ տարբեր ռազմական ուսումնական հաստատություններ դիմողների թիվը չի նվազել, գրեթե պահպանվել է նախորդ տարիների ցուցանիշը. այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ ՊՆ կադրերի և ռազմական վարչության ՀՀ և արտասահմանյան երկրների ուսումնական հաստատություններում կադրերի պատրաստման բաժնի պետ, գնդապետ Սուրեն Դավթյանը:
Նշենք, որ այս տարի ՀՀ տարբեր բուհերում ռազմամասնագիտական մասնագիտությունների գծով ուսումնառություն ստանալու նպատակով բուհեր է դիմել 118 դիմորդ, որոնցից պիտանի են ճանաչվել 83-ը:
Սուրեն Դավթյանի խոսքով՝ տարեցտարի ավելանում է պաշտպանության նախարարության պատվերով ՀՀ տարբեր ուսումնական հաստատություններում պատրաստվող մասնագետների թիվը: Ի դեպ, այս տարի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվել է իգական սեռի 11 ներկայացուցիչ:
ՀՀ ՊՆ մարշալ Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի է դիմել 160 դիմորդ, որոնց թիվը բժշկական հետազոտության արդյունքում կրճատվել է: Ուսումնարանի ուսումնական և գիտական աշխատանքների գծով պետի տեղակալ, գնդապետ Դավիթ Ալեքսանյանի խոսքով՝ այս տարի Խանփերյանցի անվան ռազմական համալսարան է դիմել իգական սեռի 4 ներկայացուցիչ: