|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
«Եթե ազգը միակամ է և կա պատրաստակամություն, նպատակ՝ պաշտպանելու քո ձեռքբերումները, խաղաղությունը, քա հայրենակիցների իրավունքը՝ ապա հաղթանակը երաշխավորված է»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ապրիլյան պատերազմի հիշատակի օրվա կապակցությամբ Եռաբլուր այցելած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։
«Այս իշխանություններն այդպես էլ չհրապարակեցին Ապրիլյան և 44-օրյա պատերազմների զեկույցները՝ թեկուզ այն, ինչը գաղտնիք չէ, որպեսզի հանրությունը չկարողանա կարդալ և համեմատել, տեսնել թե ինչ եղավ 2016 թվականին, և ինչ եղավ 2020-ին։ Այն քաղաքական ուժը, որն ասում էր՝ պետք է բացառենք փոխզիջումները, այսօր կատվի նման ասում է՝ Արցախյան շարժում այլևս չկա, այն պարտություն էր Հայաստանի համար և թոկ էր, որը պետք էր կտրել, որ մենք ունենաք անկախություն։ Իրենց օրոք Արցախն Ադրբեջանի ներքո է, բայց անկախություն մենք չունենք»,- նշեց պատգամավորը։
«Արցախի մեր հայրենակիցներչը ենթարկվել են էթնիկ զտման, որը ցեղասպանության դրսևորում է, և հիմա պայքարել ցեղասպանության հետևանքների վերացման, արցախցիների վերադարձի իրավունքի դեմ՝ նշանակում է արդարացնել ադրբեջանցիների գործած ցեղասպանությունը։ Եվ այստեղ Ալիևի և Փաշինյանի շահերը հերթական անգամ համընկնում են»,- հավելեց Արթուր Խաչատրյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։