|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Այսօր Հաղթանակի զբոսայգում Հաղթանակի տոնին նվիրված պաշտոնական միջոցառում է անցկացվում: Yerkir.am-ի լրագրողը հայտնում է, որ այնտեղ են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը, ԱԱԾ պետ Գեորգի Կուտոյանը, ԱԺ պատգամավորներ, նախարարներ, դեսպաններ: Նշենք, որ անվտանգության ծառայության կողմից խիստ սահմանափակված է լրագրողների աշխատանքը:
Լրագրողների հարցերին պատասխանեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է այս օրերին օգնում Հայոց բանակին, նա ասաց, որ շարունակում է օգնել, իսկ թե որքա՞ն գումար է փոխանցել, չցանկացավ նշել: Նախարարի խոսքով՝ իր որդիները հիմա գտնվում են առաջնագծում և այնտեղ որոշ ծրագրեր են իրականացնում:
Համացանցում պտտվող տեսանյութի կապակցությամբ, որն այն մասին է, թե իբր Գագիկ Խաչատրյանն ու նրա եղբորորդին զբաղվում են կաշառակերությամբ, նախարարը նշեց, որ ինքը երբեք չի զբաղվել կաշառակերութամբ: